24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանն իմունիտետ է ձեռք բերել արտաքին ճնշումների հանդեպ. Իրանի հոգեւոր առաջնորդ

Իրանի հոգեւոր առաջնորդ այատոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Արեւմուտքը, առեւտրային սահմանափակումներ դնելով Իրանի վրա, հասավ նրան, որ Իրանն իմունիտետ ձեռք բերեց արտաքին ճնշումների հանդեպ: Այդ պատճառով էլ նոր պատժամիջոցները, որոնց մասին հուլիսի 12-ին հայտարարել է Սպիտակ տունը, չեն կարող ազդել Թեհրանի քաղաքականության վրա, հաղորդում է “РБК”-ն:

Խամենեին ընդգծել է, որ իսլամիստների 30 տարվա ղեկավարումից հետո Իրանը սովորել է ապրել պատժամիջոցների առկայությամբ: “Արեւմուտքն աղմուկ է բարձրացնում մեր նկատմամբ նախատեսված պատժամիջոցների պատճառով, սակայն դրանք մեզ չեն վախեցնում, քանի որ մենք արդեն 30 տարի ենթարկվում ենք նման պատժամիջոցների”,-նշել է այատոլլան:

Նախօրեին ԱՄՆ-ը կրկին պատժամիջոցներ է նախատեսել 11 ընկերությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար կատարում են Իրանի պաշտպանության նախարարության պատվերները: Նրանք հայտնվել են “սեւ ցուցակի” մեջ Թեհրանի միջուկային ծրագրերի հետ համագործակցելու մեղադրանքով: Եւս 12 ֆիրմաների գործունեություն է սահմանափակվել ամերիկյան տարածքում: Նրանք մեղադրվում են Իրանին աջակցելու համար` պատժամիջոցները շրջանցելու եւ նավթ վաճառելու հարցերում:

ԱՄՆ-ի տեղեկություններով` Իրանը արտահանում է սեւ ոսկին այլ երկրների դրոշներով նավերով: Սպիտակ տունն Իրանին մեղադրում է նրանում, որ վերջինս գաղտնի աշխատանքներ է կատարում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ: 2002-ից ԱՄՆ-ը Իրանին դասում է “չարի առանցքի” երկրներին դասին, որը ֆինանսավորում է ահաբեկիչներին եւ միջուկային զենք է ստեղծում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ