Հնարավոր է Մաուրո Գեւգեոզյանը այլևս հանդես չգա հավաքականում
Պերուական ‘’Ալիանսա’’ թիմի հայազգի ֆուտբոլիստ Մաուրո Գեւգեոզյանը չի մասնակցի սեպտեմբերի 7-ին Դանիայի դեմ կայանալիք արտագնա խաղին:
Հիշեցնենք` օգոստոսին հայտարարվել էր, որ Գեւգեոզյանը բաց է թողնելու սեպտեմբերի 3-ին կայանալիք Լատվիայի հետ ընկերական խաղը, սակայն ավելի ուշ ժամանելու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն
Մաուրոն վնասվածք չունի, սակայն նրա եւ ՀՖՖ-ի ‘’ջրերը մեկ առվով չեն հոսում’’: Ըստ Armsport.am-ի Նա չի պատրաստվում միանալ Հայաստանի հավաքականին եւ չի բացառվում, որ նա այլեւս հանդես չի գա Հայաստանի ազգային թիմում:
Ինչպես տեղեկացնում է կայքը, Մաուրոն ՀՖՖ-ից բարձր կարգի ավիատոմս է պահանջել, ինչպես որ դա արել էր 2013 թվականին՝ Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղից առաջ, երբ պետք է Հարավային Ամերկայից մեկներ Ֆրանսիա: Գեւգեոզյանը ցանկացել է օգտվել ‘’American Airlines’’-ի էքսկլյուզիվ կարգի տոմսից, որի արժեքը տատանվում է 12-ից 15 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում: