21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Արգենտինայի փոխարտգործնախարարին

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակությունը, որը Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ 

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ս.թ. հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ հաղորդեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը և վստահություն հայտնեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխարտգործնախարար Սուաինը ընդգծեց, որ Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցությունը, և այդ առումով կարևորեց պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։ 

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ կազմակերպված հայ համայնքի առկայությունն Արգենտինայում մեծապես նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև ստեղծված բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ մուտքի արտոնագրային ռեժիմի բացակայությունը, հարուստ իրավապայմանագրային դաշտի առկայությունը, երկու երկրների մայրաքաղաքների քույր-քաղաքներ հանդիսանալը կարևոր գործոն են` երկկողմ փոխգործակցության խորացման համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ապակենտրոնացված փոխգործակցության ամրապնդումը, գիտական, կրթական, մշակութային փոխանակումների ակտիվացումը։

Զրույցին անդրադարձ կատարվեց միջագային և տարածաշրջանային խնդիրներին։

Հանդիպումից հետո ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալեյգը իրենց կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության համաձայնագիր ստորագրեցին։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ