ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին հեռացնել ՖԻՖԱ-ից եւ ՈՒԵՖԱ-ից
Եվրամիությունում քննարկվում է տարբեր մրցաշարերում ռուս սպորտսմենների մասնակցության սահմանափակման հարցը: Մասնավորապես, ԵՄ նոր պատժամիջոցների շարքում քննարկվում է Ռուսաստանին ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի անդամությունից զրկելու հարցը:
Նման որոշման արդյունքում ռուսները դուրս կմնան ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, Եվրագավաթներին մասնակցելուց: Չի բառացվում նաեւ, որ Ռուսաստանը կզրկվի 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ընդունելու իրավունքից: