17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կորոնավիրուսի դեմ պատերազմը դուք խայտառակ կերպով տանուլ եք տվել ու ժողովրդին միայնակ թողել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միասնության,զգոնության ու համերաշխության այս կոչին,որն արել եմ դեռևս մարտի 17-ին, Նիկոլի ապիկար իշխանությունը պատասխանեց սամասուդներով ու քրեական նոր հետապնդումներով։

Իսկ այսօր եկել պետականությունից են խոսում։

Դուք ուր,պետականությունն ուր, ա’յ գոռոզամիտ զազրախոսներ։

Կորոնավիրուսի դեմ պատերազմը դուք խայտառակ կերպով տանուլ եք տվել ու ժողովրդին միայնակ թողել։

Հ. Գ.После драки кулаками не машут.

Հարգելի հայրենակիցներ։

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։

Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։

Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։

Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։

Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։

Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։

Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը,իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։

«Սա էլ կանցնի»

Սողոմոն Իմաստուն»:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ