23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես ունեմ մտահոգություններ, որ ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել՝ Ապրիլյանի զեկույցը կազմելիս. Գորգիսյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ ավարտեց իր աշխատանքը. կարող եմ ասել, որ աշխատանքները ընդհանուր առմամբ ընթացան կառուցողական, բայց վերջում մեր գործընկերները կարծես փոխեցին իրենց որոշումը եւ մոտեցումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Հայտնի պատճառներով ընդամենը երկու նիստ բաց ենք թողել, իհարկե, հետո բոլոր տեսագրություններին, նյութերին ծանոթացել ենք, բայց չգիտես ինչու, պարոն Անդրանիկ Քոչարյանը միայնակ կամ «Իմ քայլի» պատգամավորների հետ փորձում էր ամփոփել աշխատանքները, առանց դրա դրան ներգրավելու ընդդիմության որեւէ ներկայացուցչի, նշեց, որ մենք այլեւս հետաքրքրված չենք մասնակցելու այդ աշխատանքներով, դրա համար մեզ չեն ներգրավել:

Նշեմ, որ դա բացահայտ սուտ է, որովհետեւ հայտնի իրադարձություններից հետո, երբ մենք վերադարձանք բնականոն աշխատանքների, մենք մասնակցել ենք նիստի, որի ընթացքում քննարկել ենք նաեւ առաջիկայում Բակո Սահակյանի հետ ունենալ զրույց: Այդ զրույցի պլանավորման եւ իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության, առանց մեզ ներգրավելու: Սա միանշանակ կառուցողական մոտեցում չէ: Սա այն մենիշխանությունն է, որի մասին մենք խոսում էինք եւ որին բոլոր ոլորտներում ձգտում են մեր գործընկերները»,-ասաց Գորգիսյանը:

Անդրադառնալով Բակո Սահակյանին հրավիրելու եւ հարցեր ուղղելուն, նա ասաց, որ սա առաջին դեպքն էր, երբ հրավիրված անձին ուղղվելիք հարցերի քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցել:

«Թեեւ հանձնաժողովի աշխատանքը եղել է կառուցողական, բայց այսուհետ ես ունեմ մտահոգություններ, որ ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել՝ զեկույցը կազմելիս: Դա չի լինելու, ընդդիմությունը շարունակելու է ներգրավված մնալ այս կարեւորագույն խնդրի բոլոր հարցադրումները բարձրաձայնելիս»,-ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ