23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդամենը պետք է կանգնել ու ասել «այո՛, մենք ենք մեղավոր». Անժելա Էլիբեգովան` իշխանությանը

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդն ա մեղավոր» թեզից սահուն անցնում ենք «ընդդիմությունն ա մեղավոր» թեզին։ Հետո մեղավոր են լինելու բժիշկները, լրագրողները, տո նույնիսկ չհիվանդացածները։ Այնինչ ընդհամենը պետք է կանգնել ու ասել «այո՛, մենք ենք մեղավոր»։ Ռազմավարություն 3 ամսում չմշակելու համար, ռիսկեր չհաշվարկելու համար, սիտուատիվ հակասական որոշումների համար, անփորձության համար, անլուրջ վերաբերմունքի համար։

Էդ բարդույթը հաղթահարեք, ընդունեք ձեր սխալը, հետո կոչ արեք համախմբման՝ առանց էս մունաթի, ցինիզմի ու անհարգալից խոսելաոճի, իբր ես ձեզ ինչ-որ բան պարտք եմ։ Չէ, ես՝ որպես քաղաքացի, ինձնից էկողը արել եմ ու անում եմ արդեն 3 ամիս՝ շատ ավելի շուտ ու շատ ավելի պատասխանատու վերաբերվելով խնդրին, քան դուք։ Էդ դուք եք ինձ պարտք նորմալ կարանտին ու ժամանակին ճիշտ կայացրած որոշումներ։ Էկել, իմ վրա մունաթ եք գալիս հիմա, որ ինչ՞։ Դուք եք իմ հարկերով պարգևավճար ստանում, ոչ թե ես՝ ձեր։ Ու ես ձեր վրա մունաթ գալու բոլոր հիմքերը ունեմ, իսկ դուք իմ վրա՝ ոչ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ