07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաստորեն կբուժեն նրանց, ովքեր բուժվելու ավելի մեծ շանս ունեն, իսկ ովքեր չունեն՝ կթողնեն, որ մահանան. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առողջապահական համակարգը ճկվել է և կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել, քանզի ֆիզիկական կարողությունները չեն բավականացնում։
Փաստորեն, մեր առողջապահական համակարգը այսօրվանից պաշտոնապես անցնում է, ինչպես առողջապահության նախարարն ասաց, հիվանդների սորտավորման։ Կբուժեն նրանց, ովքեր բուժվելու ավելի մեծ շանս ունեն, իսկ ովքեր չունեն՝ կթողնեն, որ մահանան։
Դա նշանակում է, որ կարող են արձանագրվել մահվան դեպքեր զուտ այն պատճառով, որ մարդկանց պարզապես բժշկական օգնություն չեն տրամադրել։ Այսինքն՝ մենք հիմա ընկնում ենք Իտալիայի օրը, ինչի մասին վաղուց էինք զգուշացնում ու կոչ անում պետական, հանրային ռեսուրսներն ուղղել համաճարակային պատերազմում չպարտվելուն, այլ ոչ թե այս ընթացքում մեր երկիրն է՛լ ավելի պառակտելուն։ Չարվեց։
Հետայսու ամեն մի մահի համար թիվ մեկ պատասխանատուն դառնում է վարչապետը,որովհետև ի՛ր որոշմամբ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ գնալ հանրաքվեի, ուշացումով արտակարգ դրություն հայտարարել ու այդ ընթացքում մատների արանքով նայել ամեն ինչին, ատելություն տարածել, չմոբիլիզացնել մեր երկրի բոլոր կարողությունները, հակապետական օրենքներ անցկացնել և կատաստրոֆայի հանդիպելուց հետո «անգիտակից» ժողովրդինմեղադրել։
Պառակտող ղեկավարը չի՛ կարող պարտության չտանել պետությունը։ Դրա համար էլ բուժօգնություն չեն տրամադրելու շատերին՝ դառնալով մահվան պատճառ։
Հիմա հաշվիչը միացված է։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ