22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի. Նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանըկառավարության այսօրվա նիստը վարում էր հեռավար։

Նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց հրապարակել նոր տվյալները։ Նախարարն ասաց, որ մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ։

«Ծանր վիճակում ունննք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի», – ասաց նախարարը։

 

Թորոսյանը նշեց, թե կա վտանգավոր տենդենց։

«Նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում», – ասաց նա։

Նախարարի խոսքով՝  արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալիզացիայի։

Վարչապետն էլ ասաց, թե խնդիրն այնպես անելն է, որ առողջապահական համակարգն, իսկապես, կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։

 

«Բայց հիմա պրոբլեմը որ ունենք, ամենևին էլ առողջապահական համակարգինը չէ, համակարգից դուրս է, խոսքը կանոնների պահպանման վեաբերյալ է, հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում», – ասաց Փաշինյանը։

Նրա խոքով՝ կանոնների չպահպանման շատ դեպքեր հանդիպում են բանկերի մոտ։

 
 

«Երեկ բավականին լավ արդյունքների հասանք, օրվա վերջին լավ իրավիճակ էր, բայց էսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստացել, մեկում նույնիսկ կասկածում ենք, որ պրովակցիա կա, կապվել ենք ոստիկանությնա հետ, հարցը հիմա լուծվում է», – ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

ԿԲ նախագահն ասաց, որ վիճակը կառավարելի է ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ