16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքացիների ընդունելություն Պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների:

Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին: 

Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին և լսելով պատասխանատու անձանց դիտարկումները`  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում տրվեց հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ