15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

21 ամյա լեյտենանտը կորցրեց ոտքը /վիդեո/

Հովհաննես Կոթինյանը ընդամենը երեք օր է, որ ծառայում էր Մեհրաբի զորամասում: Նա ծառայության գնացել էր երջանիկ ժպիտով ու հպարտությամբ: Սակայն  օգոստոսի 28-ին Բերդի տարածաշրջանի առաջնագծում ականի պայթյունի հետևանքով Հովհաննեսը կորցրեց ոտքը:

Կոթինյանի մայրը՝ Հասմիկ Վարդանյանը արտասուքն աչքերին նշեց, որ իրենք Վանաձորում են բնակվում և տղան լինելով մի քանի օրվա զինծառայող ցանկացել է իր ունեցած գիտելիքներով օգտակար լինել հրամանատարին:

“Իր ցանկությամբ է գնացել: Տրամադրությունը բարձրա, դէ ինքը ուժեղա, չգիտեմ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մայրը:

Հովհաննեսը 21 տարեկան է և դեռևս ամուսնացած չէ: Այս հարցին պատասխանելուց հետո մայրը հուզվեց և չկարողացավ շարունակել խոսակցությունը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ