30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանում նամազ անել ցանկացող թուրքերը պաշտոնապես դիմել են Թեհրանում եւ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատներին

Իգդիրում գործող այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում /ASIMDER/ կազմակերպությունը Երևանում գտնվող Կապույտ մզկիթում նամազ անելու  համար մուտքի արտոնագիր և անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով պաշտոնապես դիմել է Իրանում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներին, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ գրավոր դիմումը փոստով և ֆաքսով ուղարկվել է համապատասխան դեսպանատներին: 

Գյուլբեյը նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, մուտքի արտոնագրի և անվտանգության երաշխիքի համար ներկայացրած իրենց պաշտոնական դիմումին ընթացք չտալով, խորհուրդ է տվել դիմել Թեհրանում և Թբիլիսիում Հայաստանի դեսպանատներին: Հայտնում է թուրքական «Haber3» կայքը:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իգդիրի Հ/Կ-ները, ի պատասխան Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում մատուցվող ամենամյա պատարագին , ցանկություն են հայտնել Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել էին արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու, ինչպես նաև պահանջելով, որ վերջինս նախաձեռնությունը իրականացնելու համար Հայաստանից անվտանագության երաշխիք ստանա: 

Նախաձեռնության կազմակերպիչը այսպես կոչված հայկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER)  կազմակերպությունն է: 

 Ի դեպ իր խոսքում Գյուլբեյը պնդել է թե իբր «Երևանը իրենց պատմական հայրենիքն է, որտեղից իրենց նախնիները բռնի տեղահանվել են»: Նրանք ցանկանում են նախաձեռնությունը իրականցնել սույն թվականի սեպտեմբերի 5-ին: 

Նշենք, որ Իգդիրում գործող «ASIMDER) կազմակերպությունը հայտնի է  իր  հակահայկական գործունեությամբԸստ տարբեր աղբյուրների` կազմակերպության  ֆինանսավորումը  ստացվում է Ադրբեջանից

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ