ՀԾԿՀ-ն առաջարկում է չնվազեցնել բնակիչների գազի գինը, բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի և խոշոր սպառողների համար և միջին սակագին սահմանել $283,14 հաշվարկով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) առաջարկում է սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռության սակագինը, որը հաշվարկվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրման հիման վրա։
ՀԾԿՀ-ն առաջարկում է 1000 խմ գազի դիմաց սահմանել $266,71՝ գործող $255,06 փոխարեն։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սահմանել $283,14։
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը՝ 139 000 դրամից նվազեցնել մինչև 135 909.6 դրամ։ ՀԾԿՀ-ն առաջարկում այն թողնել անփոփոխ։
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր բարձրացնել սակագինը 100 000 դրամից մինչև 135 909.6 դրամ։ ՀԾԿՀ-ն ևս առաջարկում այն թողնել անփոփոխ։
Ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր բարձրացնել սակագինը 212 ԱՄՆ դոլարից մինչև 283,14 ԱՄՆ դոլար։ ՀԾԿՀ-ն առաջարկում է սակագինը բարձրացնել մինչև 224 ԱՄՆ դոլար։
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր 283,14 ԱՄՆ դոլար գործող 242,1 ԱՄՆ դոլարի դիմաց։ ՀԾԿՀ-ն առաջարկում է սակագինը բարձրացնել մինչև 255.92 ԱՄՆ դոլար։