23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանը կեղծում է․ պատրաստվում են հեռանա՞լ Հայաստանից. Politik.am

Politik.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանրագույն վիճակում է հայտնվել։ Կորոնավիրուսի համավարակը հատկապես հնարությանը ի ցույց է դրել իր, որպես կառավարիչ անկարողությունը։ Այս ընթացքում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարություններ է արել, որոնք իրական կոռուպցիոն սկանդալի վերածվեցին և այդ ամենի կիզակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։  Սեփական վարկանիշի գերության մեջ ընկած Փաշինյանի համար սրանք մահացու հարվածներ էին։

Որպեսզի մեղմվի իր շուրջ բացասական մթնոլորտը Փաշինյանը կրկին անգամ մեդիա մարտադաշտ բերեց իր ընտանիքի անդամներին։ Այս անգամ հանրության մոտ խղճահարություն փորձեց արթնացնել վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ 

Աննա Հակոբյանը հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ իր և իր երեխաների վրա շատ են ազդում այն քննադատությունները, որոնք հնչում են Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Հակոբյանը նույն հարցազրույցի ընթացքում թիրախավորեց Փաշինյանի ընդդիմախոսներին, նրանց բոլորին կապելով նախկին իշխանությունների հետ։

Ինչպես և սպասելի էր, Աննա Հակոբյանի այս հրապարակային խոսքը ևս չանցավ առանց կեղծիքի։ Վարչապետի կինը հայտարարել է, որ իրենք երազում են վերադառնալ իրենց հին բնակարան․ «Խոսակցությունը, որ մենք վերադառնանք մեր հին բնակարան, մեր տան մշտական «backsound»-ն է։ Երկու տարի շարունակ գոյություն ունի այդ խոսակցությունը, որովհետև ոչ թե պատասխանատվությունից, ոչ թե աշխատանքներից, այլ կարոտով ենք հիշում»։

Աննա Հակոբյանը նման հայտարարույթուն է անում այն պարագայում, երբ շաբաթներ առաջ հայտնի էր դարձել, որ իրենք վաճառում են իրենց հին բնակարանը։ Բնակարանը վաճառելու մասին հայտարարությունը նախ նկատել էր hraparak.am-ը, որը ապրիլի 22-ին հրապարակել էր այդ մասին տեղեկությունը։ Իսկ antifake.am օրերս պարզել էր, որ հայտարարությունը տեղադրված է մայիսի 7-ին, ինչից կարելի է ենթադրել, որ այն կրկին թարմացվել է։ Կայքը պարզել էր, որ բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը մինչև այս պահը ուժի մեջ է, այսինքն` բնակարանը դեռ որևէ մեկը չի գնել, իսկ Փաշինյաններն այն վաճառելու մտքից չեն հրաժարվել։

Հարցազրույցի այս մեկ հատվածը ամբողջապես բացահայտում է դրա էությունը։ Նպատակը ոչ թե հանրության հետ անկեղծ զրույց ունենալն էր, այլ օգտագործել պահը և քարոզչական հնարքներով վարչապետ ամուսնուն աջակցել այս դժվարին պահին։ 

Աննա Հակոբյանի կողմից հրամցված այս կեղծ տեղեկատվությունը, սակայն բազմաթիվ հետաքրքիր հարցերի տեղիք է տալիս։ Եթե իրենք երազում են վերադառնալ իրենց հին բնակարան, ապա ինչու՞ են վաճառում այն։ Ստացվում է իրենք վստահ են, որ չեն վարադառնա այդ բնակարան։ Այս դեպքում կա երկու ճանապարհ կամ իրենք վստահ են, որ հաստատել են հավերժական իշխանություն ու մշտապես ապրելու են կառավարական ամառանոցում (հիշեցնենք, որ վարչապետրի համար անգամ պաշտոնանկությունից հետո պետությունը տուն չի տրամադրում, ինչպես նախկինում նախագահների դեպքում էր), կամ իրենք ունեն որոշում, որ իշխանությունը կորցնելուց հետո պետք է լքեն Հայաստանը ու իրենց վերջին ունեցածն էլ վաճառում են, որպեսզի Հայաստանի հետ կապող որևէ հանգամանք չունենան։ 

Հ․Գ․ Այս հարցերն հիմա իհարկե պատասխաններ չեն ստանա, բայց ժամանակը ցույց կտա, թե Փաշինյանների մտքին ինչ կա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ