23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 210-ով, մահացել՝ 13 մարդ

Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 9402 դեպք (մայիսի 31-ին՝ 9282): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 210-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 3402 մարդ (+16), այս պահին բուժվում է 5896 (+182)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 194 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 139 (մայիսի 31-ին՝ 131), այլ պատճառներով՝ 55 (մայիսի 31-ին՝ 50): Մեկ օրում մահացել է 13 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են,  որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: 

 

Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ