25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը յուրօրինակ դաս անցկացրեց /վիդեո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելեց Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական  դպրոցներ:

Գագիկ Բեգլարյանին առանձնակի ջերմությամբ և սիրով են սպասում այստեղ, քանի որ տարիներ առաջ նա ևս ուսումնառել է այս կրթօջախներում:

Նախարարը շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Կարևորելով գիտելիքի ու դպրոցի դերը պետության զարգացման գործում` Գագիկ Բեգլարյանը նշեց, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար միշտ մեծ արժեք է եղել լավ սովորող երեխա ունենալը:

Տոնական օրը հուզումնառատ էր հատկապես առաջին դասարանցիների համար: Նրանք ասմունքով, երգով դիմավորեցին ու ողջունեցին նախարարին:

Գագիկ Բեգլարյանը  շնորհավորելով նրանց՝ մաղթեց հաջողություն ուսման մեջ, նշեց, որ սա նրանց կյանքի ամենանշանակալից օրերից մեկն է, քանի որ այսօրվանից է մեկնարկում գիտելիքների ձեռքբերման ճանապարհը։

 Փոքրիկ Միլենաները երբեք չեն մոռանա դպրոցական առաջին օրը. նրանց իրենց  դասասենյակ ուղեկցեց ինքը՝ նախարարը:

Օրը հիշարժան էր առաջին դասարանցիների համար նաև նրանով, որ Գագիկ Բեգլարյանը  յուրօրինակ դաս անցկացրեց նրանց հետ։

Փոքրիկները խոստացան, որ լավ  կսովորեն:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կրթությունը այն ոլորտն է, որի զարգացման գործում  ամեն մի հայ մարդ իր հնարավորությունների սահմաններում պետք է ներդրում ու աջակցություն ունենա:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ