Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք. կա 8 մահ
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք (մայիսի 28-ին՝ 8216): Մեր օրում դեպքերի թիվն ավելացել է 460-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3297 (+10), այս պահին բուժվում է 5214 (+442)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 165 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 120 (մայիսի 28-ին՝ 113), այլ պատճառներով՝ 45 (մայիսի 28-ին՝ 44) մահ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է: