25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեպտեմբերի 1-ին` հարազատ դպրոցում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մասնակցեց  Գիտության և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Դպրոցի բակում համախմբվել էին առաջին դասարանցիները, շրջանավարտները, ուսուցիչները և ծնողները:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ  այս դպրոց է հաճախել 36 տարի առաջ:

«Այսօր  հիշեցի նաև իմ առաջին ուսուցչուհուն` Մարգարիտա Աբրամովնային, մյուս բոլոր այն ուսուցիչներին, ում հետ կապված են մանկական, դպրոցական իմ հիշողությունները:  Մաղթում եմ, որ մեր ապագա սերունդը, ով այսօր առաջին անգամ  ոտք դրեց ուսումանկան հաստատության շեմը, ապրի խաղաղ երկնքի ներքո, լինի առողջ և, անշուշտ, գիտելիքներով օժտված: Համոզված եմ, որ նրանց  պայծառ ապագա է սպասվում»,- ասաց Արմեն Մուրադյանը, ում  համար Պուշկինի անվան դպրոցն առավել քան հարազատ է։ Այստեղ են  սովորել նրա մայրը, ինչպես նաև երեխաները: 

 Տնօրեն Նատալյա Ստեփանյանի խոսքով` Պուշկինի անվան  դպրոցն  այս տարի իր հարկի տակ է ընդունել 234 առաջին դասարանցու: Նա շնորհակալություն հայտնեց այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին կրթելու և դաստիարակելու պատասխանատու և բարդ գործը վստահել են իրենց։

 Մանկավարժական և կրթական յուրահատուկ ավանդույթներ ունեցող կրթական այս օջախն անցել է ժամանակի քննությունը` պահպանելելով իր հաստատուն տեղը մայրաքաղաքի լավագույն հանրակրթական հաստատությունների շարքում։ Մի վայր, որտեղ աշակերտները ոչ միայն հաղորդակից են դառնում կրթվում և զարգանում են, այլև առաջին հերթին ձևավորում է նրանց արժեհամակարգը:

Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հասարակական-քաղաքական այլ գործիչներ:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ