15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պրն. աննախադեպ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի

Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր «դուխից» եւ համաժողովրդական սատարումից:

Այսօր, սակայն «դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն, ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը:

Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված:

Պրն. աննախադեպ, իսկ ո՞ւր մնացին «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով հատ-հատ քաշելու» ու « տնական օղիով ախտահանելու» մասին հոխորտանքներդ:

Չնայած, մենք հիշում ենք, բայց դու ասացիր՝ մոռացել ես:

Հանրաքվեի մասին էլ մոռացար, որովհետեւ «կախարդական փայտիկդ» անհայտ կորած է եւ 2 տարի առաջ քեզ վստահած հպարտ քաղաքացուն տրված խոստումներդ հօդս են ցնդել:

Մնացել է միայն աննախադեպ մուննաթ-շոուն՝ ուղղված հպարտ քաղաքացուն:

Փաշինյանը շատ լավ գիտի, որ քաղաքացին «պատմության աղբարկղը» կշպրտի իր հանրաքվեն էլ, «այո»-ն էլ:

Պրն. աննախադեպ, դու տանուլ ես տվել եւ ունես մեկ ճանապարհ՝ հրաժարական»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ