01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքը հակասահմանադրական է և հակադեմոկրատական. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որը ՍԴ հարցով հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչն էր,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այժմ ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:

 Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։

 

Նախագիծը հակասահմանադրական է և հակադեմոկրատական։

(1) Հակասահմանադրական է, քանի որ Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն, մինչդեռ ԱԺ լիազորությունները սահմանվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ սահմանադրությամբ։ Արդեն հասկացաք՝ նման լիազորության անգամ նշույլներ Սահմանադրությամբ բացակայում են։

(2) Հակադեմոկրատական է, քանի որ անմիջական ժողովրդավարության թիվ 1 ինստիտուտը վերածում է իշխող ուժի քմահաճույքին ու շահերին ենթակա «հովհարային» մի գործիքի։ Պարզ ասած՝ կարող են հանրաքվե նշանակել ու հենց զգան պարտվում են (ինչպես որ հիմա է)՝ որոշ «տեխնիկական» քայլերի արդյունքում չեղարկեն այն։ «Վառեն-մարեն, վառեն-մարեն», ինչպես հայտնի ֆիլմում ասում է Գալյա Նովենցի կերտած կերպարը։ Դա հակադեմոկրատական «դաղալություն» է։

Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ