Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար. Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին
Հարգելի՛ պարոն Հովակիմյան, եթե կա մեկը, կարող է կյանք տալ ինձ համար, ես եմ: Հակառակը՝ մենք պատրաստ ենք կյանք ներդնել, որ Դուք այդպիսին չլինեք, բայց քանի որ վստահ ենք, որ Դուք այդպիսին մնալու եք, դրա համար ամեն ինչ անելու ենք, որ Դուք հանրային պաշտոնյա չլինեք, որովհետև Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար: Այս մասին Աժ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սասմսոնյանը:
«Դուք ասել եք՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն 2009 թվականին Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել, ադամանդները շատ թանկ արժեին, երևի գիտեիք գինը, չգիտեմ: Եթե Դուք սա ասել եք չհասկանալով, որ եվրոպացի պաշտոնյային մեղադրել եք կոռուպցիայի մեջ, որովհետև պաշտոնյայի կողմից թանկարժեք, շատ թանկարժեք նվեր ստանալը կոռուպցիայի դասական օրինակ է, ապա ես կարծում եմ, որ դա աղետ է Ձեզ համար, և այստեղ խնդիր կա»,- ասաց նա:
Սամսոնյանը այնուհետև նշեց՝ եթե Հովակիմյանը գիտեր, որ դա կուռուպցիայի դասական օրինակ է և միտումնավոր պաշտոնյային մեղադրել է կոռուպցիայի մեջ, ապա դա զրպարտություն է, և դրա համար պետք է ներողություն խնդրել Բուքիքյոյից:
«Բայց սրանով հանդերձ, եթե Դուք աասում եք՝ ես կաշառք չեմ ասել, ես կոռուպցիա չեմ ասել, Դուք ընդամենը մանիպուլյացիա եք անում: Եկեք արձանագրենք, պարո՛ն Հովակիմյան, որ Ձեր այս հայտարարությունն ազդել է ՀՀ վարկանիշի վրա, և եթե Ձեր ասածների մեջ կար ճշմարտություն, պետք է հարուցվեր քրեական գործ, իսկ եթե չի հարուցվել, ուրեմն Դուք զրպարտում եք եվրոպացի պաշտոնյային: Քանի որ հիմա Դուք նորից դիմել եք Վենեիտիկի հանձնաժողով օգնության համար, ապա այդ համագործակցությունն ավելի դյուրին կամ արդյունավետ ստացվելու համար, լավ կլինի Դուք ԱԺ ամբինոից ներողութուն խնդրեք պարոն Բուքիքյոյից»,- ասաց նա: