23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն օր ռեյդեր են լինելու, երեկ եղել է Դավիթաշենում, այսօրվա վայրը նախապես չենք ասի. Նիկոլ Փաշինյան

Մենք գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ. այստեղ կարեւոր առաձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձեւը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ դրան հասնելու համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել, լվանալ ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորություն:

Փաշինյանը նկատեց, որ հիմա էլ բազմաթիվ ՀՀ քաղաքացիների վերադարձնում են հայրենիք, որոնց մեջ կարող են լինել վարակվածներ, եւ եթե հանրային վարքագծով չկարոանան կանխել վիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առջեւ:

«Երկրորդ մեթոդը վարչական մեթոդնէ եւ որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները»,-ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաեւ տեղում համոզվենք, թե որքանով են կատարվում պահանջները: Նախօրեին նման ռեյդ իրականացվել է Դավիթաշեն վարչական շրջանում: Այսօր եւս կիրականացվի, սակայն, բնականաբար, նախապես չի նշվի, թե որտեղ:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, եւս 12-ը այսօր կփակվի: Առողջապահական տեսչության կողմից մեկ շաբաթում դադարեցվել է 290 օբյեկտի գործունեություն: Ընդհանուր դադարեցվել է 822 տնտեսվարողի գործունեություն:

Փակված մանկապարտեզներ չկան, բայց հաճախելիությունը ցածր է՝ 8,3 տոկոս:

Ոստիկանապետ Արման Սարգսյանն էլ նշեց, որ այս ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն, որից դիմակ չկրելու համար կազմվել է 240 արձանագրություն, տրանսպորտում կանոնները չպահպանելու համար կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսիներ են, 63-ը՝ հանրային տրանսպորտ, իսկ 69-ը՝ մարդատար ավտոմեքենաներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ