02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլի «սև ցուցակն» ընդարձակվել է․ հերթը հասավ իմքայլականներին․ «Հրապարակ»

««Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի Թովմասյան,  Հայկ Սարգսյան (Զարեհի), Արթուր Դավթյան, Վիկտոր Ենգիբարյան, Անուշ Բեղլոյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Վարազդատ Կարապետյան, Արսեն Ջուլֆալակյան, եւ ցուցակը դեռ լիարժեք չէ, տեղ ունի ընդարձակվելու։

Այս ցանկը կառավարությունից տրվել է իրավապահներին, հասկանալի է` ում գիտությամբ, որ այս պատգամավորների վրա դոսյե հավաքվի, ժամկետն էլ է տրված` մինչեւ հունիսի 15-ը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Ինչո՞ւ։ «Նրանց նկատմամբ հայտնի մարդը վստահություն չունի»: Իրավապահները պետք է «նախկիններին» թողնեն, զբաղվեն «ներկաներո՞վ»։ «Այո, արդեն «որոնողական» աշխատանքներն սկսվել են՝ գնում են անգամ պատգամավորների ապրած տարածքներ, նախկին թաղեր, հալ ու հարցմունք անում` հազար թվից բաներ են ման գալիս` ընդհուպ մինչեւ տատ ու պապ ներգրավում, քանի որ «նորերի» վրա առանձնապես շատ բան չկա»:

Նպատա՛կը։ «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել՝ պառլամենտում վերադասավորություն թույլ չտալու համար»։ Ստիպելու են մանդատները վա՞յր դնել, թե՞ պարզապես ուզում են «խելոքացնել»։ «Մի մասի մանդատի հարցն է դրված, մի մասի համար էլ նախամանդատային վիճակ է, հաստատ՝ վախեցողներ կլինեն»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ