Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի ”Սկոնտո” մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են` Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան:
Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում: