13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեց

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ ԱԺ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարրուքյանն արձագանքեց նկատողությանն՝ ասելով, որ ընդդիմադիր պատգամավորին հայտարարված նախազգուշացումը չի տեղավորվում ԱԺ կանոնակարգ օրենքի նորմերի մեջ։

 

«Երկակի ստանդարտների փորձը ինչի՞ց է գալիս, երբ բռունցքով հարձակվում են պատգամավորի վրա, ոչ մեկին մի օրով կամ յոթ օրով նախազգուշացում չեք հայտարարել չէ՞, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք։ ԱԺ նախագահը ինչ-որ վիճակներում պիտի գոնե ցույց տա, որ ինքն անաչառ է», – ասաց Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ թեև դիմակ կրելը ճիշտ է, բայց միևնույն ժամանակ կոչ արեց չընկնել ծայրահեղությունների մեջ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ