25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան /տեսանյութ/

Այդ ընտանիքը, որը մինչեւ կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլեւ մուննաթ է գալիս ժողովրդի վրա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հերքել մաքսանենգ ծխախոտին իր ընտանիքի՝ առնչություն ունենալու մեղադրանքը, այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի վեցերորդ մասում, որը վերնագրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»։

«Թարգմանում եմ, իր ասածը հետեւյալն է՝ լավ եմ անում, ինչ անում եմ, թքած ունեմ ձեր կարծիքի վրա, որովհետեւ իրականում չբացատրելով ուղղակի ասում է՝ քանի որ ես չունեմ ոչինչ ասելու եւ չեմ կարող ոչինչ փաստերով հերքել, ես ուղղակի ասում եմ՝ ինչ ուզում եմ, անում եմ, լավ եմ անում։ Միայն այդպես կարելի է բացատրել պետական ապարատի տոտալ լռությունը: Քրեական գործ գոնե ձեւական կարող էր հարուցվել, որը կպարզաբաներ` ովքեր են կոնկրետ այդ մաքսավորները եւ ում հրահանգներն են կատարել, երբ բաց են թողել Հայաստանից մաքսանենգ ծխախոտ` ձեւակերպելով այն որպես «товары народного потребления»: Դրա փոխարեն ՊԵԿ նախագահը հետեւյալ բանն է ասում` քանի որ Ռուսաստանում չի հարուցվել քրեական գործ, մեզ համար այդ փաստը գոյություն չունի: Իմ սիրելի ինքնիշխան իշխանություններ, դուք սպասում եք, որ Ռուսաստանում քրեական գործ հարուցվի, որ դուք սկսեք տեղից շարժվե՞լ, կարո՞ղ է վախենում եք, որ մաքսավորները կսկսեն հանկարծակի խոսել, իսկ գուցե վախենում եք, որ մաքսավորները կոնկրետ տան Շուշաննա Ներսիսյանի անունը, որը տա Աննա Հակոբյանի անունը, կամ մաքսավորները տան Սիփան Փաշինյանի եւ Հրաչյա Հակոբյանի անունը: Ինձ մոտ տպավորություն է, որ նույնիսկ ձեւական քրեական գործ չի հարուցվում, քանի որ կա սարսափ, բայց այդ սարսափը չի խանգարում շարունակել բիզնեսը»,-ասաց նա:

Անդրադառնաոլվ անդամանդագործության շուրջ ծավալված սկանդալին՝ Միքայել Մինասյանը նշեց, որ դրա մասին եւս իշխանության ներկայացուցիչները չխոսեցին, քանի որ «ծպտյալ» շարունակում են հետեւել, թե երբ կավարտվի աղմուկը:

«Կա փաստ, որ Հայաստանում գործում է մաֆիոզ համակարգ, եւ այդ մաֆիոզ համակարգը Հայաստանը ներքաշել է մի այնպիսի խայտառակ համակարգի մեջ, որի պատճառով մենք կրում ենք աներեւակայելի պրոբլեմներ»,- հավելեց նա:

Միքայել Մինասյանը հայտարարեց, որ օրերս մաքսանենգ ծխախոտով նոր ինքնաթիռ է մեկնել Հայաստանից, այս անգամ ՝ Աբխազիա:

«Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով նոր չվերթ է մեկնում արդեն ռուսական Սոչի քաղաք, սակայն մի փոքրիկ նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, եւ ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի փող աշխատելու մոլուցքը անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, Աբխազիային ավելացնում են Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական մեծ պրոբլեմներ»,- ասաց նա:

Նշենք, որ Միքայել Մինասյանը մաքսանենգ ծխախոտի մասին իր խոսքերն ապացուցող փաստաթուղթ հրապարակեց:

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ