23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ո՞նց չեն տալիս». Փաշինյանը հանձնարարեց ստուգել, թե ինչու ջերմոցի տիրոջը վարկ չեն տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում շրջել է ջերմոցներով ու ինտենսիվ այգիներով: Մասնավորապե, Ազատան գյուղում ինտենսիվ այգիներից մեկի սեփականատերը դիմելով վարչապետին ասաց. «Ուզում ենք ընդլայնվել, բայց հող չկա: Մոտ տարածքներում փոքր հողակտորներ կան, որոնց մի մասի դեպքում գիտենք սեփականատերն ով է, մյուս մասի դեպքում չգիտենք: Այդ հողերը մեծ մասամբ չեն մշակվում»:

Նա հավելեց, որ ավանդական այգիների դեպքում մեկ հեկտարի վրա տնկվում է մոտ 300 ծառ, իսկ ինտենսիվ այգիների դեպքում՝ 1-3 հազար ծառ. «Բացի այդ, ավանդական եղանակով ջրելու դեպքում խնդիր կա, մոտ գտնվող ծառը փտում է, իսկ վերջին ծառին ջուր չի հասնում: Ավանդական եղանակով ջուրը 4-5 անգամ շատ է ծախսվում: Բերքահավաքի համար կունենանք հազարավոր աշխատողներ: Բերքը եւ ներքին շուկայի համար է, եւ արտահանման»:

Սեփականատիրոջ խոսքով ինտենսիվ այգիների դեպքում ծառերը փոքր են, իսկ պտուղները՝ մեծ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս այգիների ստացվող տանձը փակում է ներքին շուկայի միայն մի փոքր մասը, տարեկան 5 հազար տոննա տանձ է ներկրվում:

Իսկ արդեն ծաղկի ջերմոցներից մեկում սեփականատերը դժգոհեց, որ այս տարի իրեն վարկ չտվեցին, թեեւ 20 տարի աշխատում է, ուշացումներ չունի: Փաշինյանի հարցին, թե ինչու չտվեցին, սեփականատերը պատասխանեց. «Դե էս տարի ոչ մեկին չէին տալիս»: «Ո՞նց չեն տալիս»,-զարմացավ վարչապետը եւ իր օգնականին հանձնարարեց վերցնել տվյալները եւ ստուգել, թե ինչու վարկի չեն տվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ