18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն

Մոնակոյում, չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո հայտարարվեցին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի և ֆուտբոլիստուհու անունները: 2013-2014 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի ‘’Ռեալի’’ եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Ռոնալդույի հետ այս կոչման համար պայքարում էին  նաև աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի ‘’Բավարիայի’’ դարպասապահ Մանուել Նոյերը եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հոլանդիայի հավաքականի եւ ‘’Բավարիայի’’ կիսապաշտպան Արյեն Ռոբենը:

Իսկ Եվրոպայի լավագույն կին ֆուտբոլիստ ճանաչվեց գերմանացի Նադին Կեսլերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ