17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զինվորական երդում՝ սրբազան վայրում /ֆոտո, վիդեո/

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներն այսօր զինվորական երդում տվեցին: Զինվորական երդման արարողությունը գալիս է դարերի խորքից և մեր ազգի համար հիշեցնում է հայ սպարապետերի ու զորավարների նվիրվածությունը հայրենիքին:

Առաջին անգամ ինստիտուտի առաջին կուրսեցիներն իրենց զինվորական երդումը տվեցին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Ծնողներն ու ապագա սպաները ոգևորված էին. չէ որ իրենց տղաներն ու աղջիկներն այսօրվանից անցնում են ծառայության՝ ի բարօրություն ու պաշտպանություն հայրենիքի:

Նշենք նաև, որ կուրսանտների թվում կան նաև աղջիկներ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ