22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սանմաքրման աշխատանքներ քաղաքապետարանի դպրոցներում

Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ:

Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաեւ  էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ:

Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաեւ լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին առաջացել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի դպրոցներում, որոնցից մեծ մասում այսօրվա դրությամբ թերությունները շտկվել են: Մեկ երկու կրթօջախներում էլ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ