23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին

Հայտը ուսումնասիրվում է, այն բավականին մեծ փաստաթուղթ է, շուրջ 1500 էջանոց, և երբ կավարտենք, լրիվ հիմնավորումները մեր տեսլականով կներկայացնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտին:

 

«Երբ արդեն ավարտենք մեր բոլոր հաշվարկները, կսկսենք հանրային քննարկում: Մոտավորապես տասը օր սպասեք, մոտ օրերս կլինի հաշվարկները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 28 դոլարով կամ 11 տոկոսով։ Այսպիսով 255 դոլարի փոխարեն առաջարկում են 283 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց։  

Ինչ վերաբերում է հարցին, թե հայտը քննարկելիս հաշվի առնվելու է կորոնովիրուսով պայմանավորված երկրի սոցիալական, տնտեսական հարցերը, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ այդ հարցը քաղաքական է: «Քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, մենք մեր մասնագիտական գործն ենք անում: Ունենք հայտ, ունենք էներգետիկայի մասին օրենք, այդ հայտին պետք է օրենքին համապատասխան մասնագիտական դաշտում արձագանքել»,-ասաց նա և նշեց, որ տնտեսական վիճակի գնահատումը կառավարության խնդիրն է:

ՀԾԿՀ նախագահը նշեց, որ օրենքով կարող են վերահաստատել գործող գինը, նվազեցնել, կամ բարձրացնել, իսկ հարցին, թե հավանականությունը որ տարբերակի կողմն է, նա պատասխանեց` բարձրացնելու:

«Հայտը բավարարել՝ նշանակում է բարձրացնել իրենց ուզած 28 դոլարով, բնականաբար խոսքը դրա մասին չի գնում, բարձրացնել, բայց թե որքան չեմ կարող ասել և չեմ կարող ասել, թե ինչ լուծում կառաջարկի կառավարությունը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ