23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ն ՀՀ-ին 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի

Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտարամդրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», – ասաց դեպսանն՝ ընդգծելով․

«Եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար», – ասաց նա։

Դեսպանն ընդգծեց՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։

 

Նրա խոսքով՝ վերը նշված աջակցությունից բացի, ԱՄՆ-ն 1.2 մլն դոլար է վերաուղղել համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը: Դրանք կուղղվեն այն ընկերություններին, որոնք նոր կորոնավիրուսի հետևանքով ամենածանր վնասներն են կրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ