13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: «Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Կառավարությունը պատրաստակամ է երեխաների բազմաբնույթ խնդիրներին ժամանակի ընթացքում տալ լուծում, ուստի  հետագայում եւս պատրաստ ենք աջակցել հիմնադրամին՝ յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման համար»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ու խնամատար ընտանիք տեղափոխելու ռազմավարությունը, ընդգծել է, որ մանկատների բեռնաթափումը կառավարության գերակա խնդիրների թվում է:

                Հենրիետ Արենսը ողջունել է կառավարության ջանքերն այս ուղղությամբ եւ նկատել, որ Հայաստանի կառավարության նոր ծրագրում երեխաների գործոնը մեծապես կարեւորվել է: UNICEF-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի է ունենալու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համակարգողների տարեկան հավաքը, որի ընթացքում քննարկվելու է նաեւ Հայաստանի հետ համատեղ իրականացվելիք առաջիկա հինգ տարիների ծրագիրը: Միաժամանակ, Հենրիետ Արենսը նշել է, որ ծրագրի հիմնական առանցքը եւս լինելու է մանկատներից երեխաներին ընտանիքներ վերադարձնելը եւ նրանց սոցիալական ծրագրերով օժանդակելը:

                Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է, որ հիմնադրամի հետ բոլոր պայմանավորվածությունների իրականացումը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:   

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ