23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլի հրաժարականի երեք գլխավոր փաստերը». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի հրաժարականի երեք գլխավոր փաստերը.

Փաստ N 1. Նիկոլը պետք է հրաժարական տա կորոնավիրուսյան պայքարում գրանցած կատարյալ «բարդակի» համար, քանի որ կառավարությունը, բացի սեփական բիզնես նպատակներին տուրք տալը, ոչ մի շոշափելի գործողությամբ աչքի չնկավ։

Փաստ N 2. Նիկոի հաջորդ ձախողումն արտաքին քաղաքականության տոտալ ամլացումն է, ինչի արդյունքում մենք այսօր ունենք աննախադեպ զրոյական մակարդակի արտաքին քաղաքական կուրս և շուրջբոլորը փչացրած հարաբերություններ՝ գրեթե բոլոր ուղղություններով։

Փաստ N 3. Նիկոլի հրատապ հրաժարականի առանցքը, իհարկե, տապալած Արցախյան բանակցություններն են, որոնք ժամառժամ հարցը մտցնում են և դիվանագիտական, և իրավական փակուղի։
Ըստ էության, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմն արդեն երկու տարվա ընթացքում դեռևս չունի ոչ մի հստակ ձևավորված բանակցային դիրքորոշում: Իշխանությունները զուտ փորձում են հակազդել այս կամ այն սպառնալիքներին և ինչ-որ պարզաբանումներ գտնել այս կամ այն ուղղությամբ, նրանք ընդամենը փորձում են պատասխանել տվյալ իրավիճակում առաջացած խնդիրներին, հարցադրումներին, բայց չկա հստակ մշակված բանակցային կոնկրետ դիրքորոշում: Ամենագլխավորը՝ մինչ օրս ոչ ոք չգիտի, ի վերջո, կա՞ բանակցություն թե՞ ոչ։
Այսօր Հայաստանը կորցրել է իր բանակցային դիրքերը և նահանջ գրանցել Արցախի հարցում։
Համադրելով տեղի ունեցող զարգացումները և ընթացող քիչ թե շատ հասանելի տեղեկատվությունները՝ կարելի է փաստել, որ ներկա պահին տեղի է ունենում ակտիվ բանակցային գործընթաց, ինչքան էլ հայաստանյան ղեկավար շրջանակները տարբեր հեքիաթներ կարդան։ Ավելին՝ այս գործընթացի մասին իշխանությունները գերադասում էին լռել և ստիպված եղան ընդունել միայն Լավրովի հայտարարությունից հետո։

Սրանք Նիկոլի քաղաքական ձախողումների ու առանցքային բացթողումների մի փոքր հատվածն են, որը խոսում է նրա դիլետանտ կառավարման կուրսի մասին։ Իշխանության մոտ գրգռվածությունն ակնհայտ է դառնում վիզուալ, երբ ցանկացած հասարակ քննադատություն հանդիպում է ողջ թիմի պաշտպանական ռեակցիային․ ՀՀ քայլած իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի նման պահվածքը լրիվ ընկալելի է։ Իշխանության և, հատկապես՝ Նիկոլի նյարդերը տեղի են տալիս, իշխանության ներկայացուցիչները չեն դիմանում այլընտրանքային կարծիքին, գրեթե բոլոր իրավիճակներում կորցնում են իրենց՝ դրանով հանդերձ դադարելով իշխանավոր լինելուց:

Հ.Գ Քանիցս նշել եմ, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը չպետք է քննադատի իշխանությանը, որպեսզի գցի վերջինիս հեղինակությունը, Նիկոլնն ու ընկերները դա անում են լավագույնս»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ