09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժամանակի զգացողությունը կորցրել եք, սա 2018-ի մայիսը չէ․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անժելա Էլիբեգովային ճանաչում եմ բավական վաղուց։ Սկզբունքային, պրոֆեսիոնալ ու մարդկային։ Պրոֆեսիոնալիզմը շատ անգամներ տեսել ու համոզվել եմ, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների բազմաթիվ բանաձեւեր չեզոքացնելիս անհրաժեշտ է եղել օգտակար ու կոմպետենտ տեղեկատվություն։ Կանանց վիրավորելը հատկապես փաստարկների բացակայության դեպքում թույլ ու նեղմիտ մարդկանց վարքագիծն է։ Ես դա անձնական փորձից լավ գիտեմ։ Անժելայի պրոֆեսինալիզմը փաստ է ու նրա արտաքին հատկանիշները քննարկելով ու թիրախավորելով այդ փաստը չի փոխվելու։ Անժելան չի նեղվելու, չի ընկրկելու, չի վախենալու, չի դադարելու իր սիրած ու պիտանի գործը անել։

Հ.Գ. Ձեզ մի հուշում անեմ՝ ժամանակի ու տարածության զգացողությունը կորցրել եք տիկնայք, պարոնայք եւ այլք՝ սա 2018-ի մայիսը չէ, ոչ էլ հոկտեմբերն ու դեկտեմբերը։ Դուք, ձեր ընկալումն ու խոսքն էլ առաջվանը չի, ամեն անգամ նման էժան վարքագիծն ավելի ու ավելի կոշտ հակահարվածի է արժանանալու։ Չկասկածեք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ