11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Հեսա կասեն, որ «նախկինները» կառավարական կապը հետները տարել են». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել .

«Հարցին, թե ինչու հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ Նախագահի հետ Մայիսի 9-ի կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Ղարաբաղում էր։
21-րդ դարում…
ՀՀ վարչապետը, որին սպասարկում է «չթռնելուց ժանգոտող» ուղղաթիռը…
Բարեկամ երկրից` մեր ընդհանուր հաղթանակի կապակցությամբ հեռախոսազրուցի մասին…
Թողնենք այն փաստը, որ Արցախում գտնվելով էլ կարելի է հեշտությամբ կապ հատատել (չնայած հեսա կասեն, որ «նախկինները» կառավարական կապը հետները տարել են)։ Թողնենք այն փաստը, որ կարելի էր խոսել նախորդ օրը։
Բայց…
Ես գիտեի, որ միջազգային հարաբերություններ (և առհասարակ` հարաբերություններ) կառուցելուց հեռու եք, բայց, որ վարչապետության ընթացքում կկորցնեք Ձեր superունակությունը` սուտ խոսելու ու պատճառաբանություններ բերելու կարողությունը…
Հետ բերեք գոնե «մինչև խորհրդարանը չփոխեք` ներդրումներ չեն լինելու» մակարդակը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ