23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլ, ո՞ւր ես քիթդ խոթում աշխարհաքաղաքական խաղերի մեջ ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Լավրովի հայտարարություններն ուղղակի հերքելու խիզախություն չունեցավ:

Բայց սա խնդրի մի մասն է, իսկ խնդրի մյուս մասն այն է, որ ի պատասխան այն հարցի, թե հանրապետականները մտահոգ են, որ Լավրովի հայտարարության նման հայտարարություն կարող են անել նաեւ մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Փաշինյանը «պաշտպանվեց» ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի վերջին հայտարարությամբ ու բառացի նշեց, թե Լավրովի գնահատականները «օգտակար չեն»:

Էս ի՞նչ օրի ենք հասել, ժողովուրդ ջան: Փաստորեն, Հայաստանի ռամավարական դաշնակից երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հերքելու համար Փաշինյանը օգտվում է ԱՄՆ պետքարտուղարական պաշտոնյաների օժանդակությունից:

Նիկոլ, իսկ կարո՞ղ է մի օր էլ հայտարարես, թե Ռուսատանի դեմ սանկցիաները արդարացված են:

Հերիք է արևմտյան տարբեր շրջանակներին դուր գալու համար հավածես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին;

Հ.Գ. Նիկոլ, ո՞ւր ես քիթդ խոթում աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Ծանր է, կգցես ոտքիդ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ