18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նորապսակները սեռական կյանքի մասին որտեղից են իմանում՝ քուչեքո՞ւմ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադառնալուվվ Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիայի մասին, կոչ արեց ծնողներին․ «Ուզում են համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն ուշադիր լինեն, հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի, եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նախ երեխաները ճանաչեն դրանք, հետո ասեն դրա մասին, ծնողներն էլ իմանան, որ որոշակի հաղորդակցություն ունեն, որպեսզի թեման փակ չմնա»:

Փաշինյանն ասաց, որ մանկապղծության տարածումը կապված է նրա հետ, որ պոտենցիալ մանկապիղծներն 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքրված կլինի, քանի որ դա ընդունված չէ. «Մենք այսօր տասնյակ սեռական բռնության դեպքեր ունենք, երբ այն վերաբերում է երեխաներին: Ստեղծվել է մի մթնոլորտ, երբ այդ մասին չի խոսվում: Մանկապիղծի համար դրանից լավ միջավայր չկա՝ երեխան էլ չի խոսելու, ծնողն էլ չի հետաքրքրվելու: Երբ թեման պետք է բացվի, դա մեծ կանխարգելիչ նշանակություն է ունենալու»:

Փաշինյանը նշեց, որ երեխայի կրթությունը պետք է լինի ծնողների հետ խորհրդակցելով. «Այստեղ խոսքը ոչ այնքան երեխայի, որքան ծնողի կրթության մասին է: Եթե ծնողի մոտ նման մտահոգություն չի առաջանում, ուրեմն նա այդքան էլ մտածող չէ»։

 «Եկեք այս թեմայով լրջանանք: Սեռական դաստիարակություն պետք է լինի, թե՝ ոչ: Ովքեր ասում են, որ չպետք է լինի, հարց եմ տալիս՝ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղից են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ: Իսկ դա ի՞նչ հետևանքների է բերում: Շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել, դա վատ է: Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքան մարդու մոտ է Հայաստանում իմպոտենցիա առաջացել: Սա հա՞րց է, թե՝ ոչ, խնդի՞ր է, թե՝ ոչ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ