14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքը 28 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախին. Վարչապետ

Վարչապետը հայտարարել էր, թե հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե է վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար։ Մինչդեռ դատախազության և ԱԱԾ-ի տրամադրած թվերը բոլորովին այլ են։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց՝ ինչո՞վ է պայմանավորված թվերի այս տարբերությունը։ 

«Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 կամ 30 մլն դոլար գումար կար։ Հետո, հանգամանքների բերումով, այդ գումարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը և այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար։

Դա այլ ընթացակարգով է վերականգնել պետությունը և թվերի անհամապատասխանության պատճառը սա է» , – պատասխանեց վարչապետը: 

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ