26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Երբեք չեմ վախեցել միայնակ մնալ․ Նիկոլ Փաշինյան

Երբեք չեմ վախեցնել նրանից, որ կարող եմ մնալ միայնակ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են պահեր, երբ ինձ կոնկրետ հարցրել եմ՝ «իսկ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները»։ Այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը, որի մեծամասնությունը նախկինում անչափահասներ էին, որոնք այդքան էլ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է խոսքը», – ասաց Փաշինյանը։

 

Նա ընդգծեց՝ գուցե դա վատ է, բայց երբ հարցն ունի սկզբունքային, գաղափարական նշանակություն, ինքը շարունակում է չվախենալ մենակ մնալ, քանի որ դրա այլընտրանքը հարմարվողականությունն է։

«Դա ճիշտ մոտեցում է, հակառակը հարմարվողականությունն է, որ անընդհատ հարմարվես ինչ-որ հարցերի, շահերի և այդպես տեղավորվես կոմֆորտ իրավիճակում», – ավելացրեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ