23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին պետք չէ լուրջ վերաբերվել. Աղասի Ենոքյան։

Բռնության խոսքը քրեականցնելու մասին օրենքը մտնում է ուժի մեջ, եւ երեւի դա ամենահզոր զենքը կլինի Նիկոլի դեմ պայքարելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«ԼՈՒՐՋ ԴԵՄՔՈՎ՝ ՀՈՒՄՈՐԻ ՄԱՍԻՆ

Բռնության խոսքը քրեականցնելու մասին օրենքը մտնում է ուժի մեջ, եւ երեւի դա ամենահզոր զենքը կլինի Նիկոլի դեմ պայքարելու համար։ Նիկոլի մասին ամեն լուրջ գրառում, վերլուծություն, ելույթ, ի վերջո, հանգցնում են ատելության խոսքի, բռնության կոչի կամ հայհոյանքի, եւ թվում է, թե համաձայն նոր օրենքի Նիկոլի մասին չի կարելի լուրջ խոսել։

Չի կարելի, եւ հենց այստեղ է նրանից ձերբազատվելու հնարավորությունը։ Ի վերջո, դուք եք Նիկոլին վարչապետ սարքել՝ նրան լուրջ ընկալելով։ Հոգու խորքում ինքն էլ իրեն լուրջ չի ընկալում, բայց ստիպված է արդարացնել ձեր հույսերը։ Ընդ որում, կարեւոր չի՝ դուք նրա երկրպագուն եք, թե ընդդիմախոսը, միեւնույն է լուրջ վերաբերմունքով, լուրջ խոսքով դուք ուժեղացնում եք Նիկոլին։

Դուք ասացիք՝ նա քաղաքական գործիչ է։ Հիմա Նիկոլը ստիպված քաղաքական գործունեություն է ծավալում, ինտրիգներ հյուսում, Ազգային Ժողով ձեւավորում, կուսակցություն ղեկավարում, էդմոն-Սասուն կռվացնում, Լուսավորին ընդդիմություն սարքում, որովհետեւ դուք նրան լուրջ եք ընդունել։

Դուք ասացիք՝ նա ազգի առաջնորդ է։ Հիմա Նիկոլը ստիպված ղեկավարում է ազգը, կառավարության նիստերին է մասնակցում, իր տղաներին ու աղջիկներին պաշտոններ ու պարգեւավճարներ տալիս, ինչ-որ տնտեսական տվյալներ կարդում, Վրաստանի հետ համեմատվում, որովհետեւ դուք նրան լուրջ եք ընդունել։

Դուք ասացիք՝ նա դիվանագետ է։ Հիմա Նիկոլը ստիպված ղարաբաղյան բանակցությունների է մասնակցում, ինչ-որ նոր կետից արտաքին քաղաքականություն է ստեղծում, Պուտինի ու Մակրոնի հետ հանդիպում, ինչ-որ տարածքներ է տալիս, որովհետեւ դուք նրան լուրջ եք ընդունել։

Պետք չի Նիկոլին մեղադրել մաքսանենգության կամ կոռուպցիայի մեջ։ Դուք նրան համարել եք լուրջ գործիչ, նա ստիպված է արդարացնել ձեր հույսեր ու առնվազն մեծ տղա երեւալ, որովհետեւ մեծ տղաները փող են աշխատում։ Ու հիշեք՝ դուք եք նրան սադրել ռեկետի, ծխախոտի, ադամանդների ու էլի շատ գործերով, որովհետեւ նրան լուրջ եք ընդունել։ Եւ որպես մեծ տղա նա պարտավոր է 2 միլիոնանոց վերանորոգում անել, կես միլիոնանոց մեքենա քշել ու 12 մեքենայով կորտեժ ման տալ հետը։

Ինձ ամենաշատը անհանգստացնում էր Նիկոլի՝ որպես նախկին լրագրողի, դաժան վերաբերմունքը մամուլի նկատմամբ։ Բայց հիշեցի, որ Նապոլեոնը ծնվել էր դեռեւս իտալական Կորսիկայում, իտալական ընտանիքում, բայց փոքրիկ կապրալի առաջին արշավանքը Իտալիայի դեմ էր՝ իր իտալականությունը հերքելու համար։ Այսինքն՝ հարձակվելով մամուլի վրա0, Նիկոլն ուզում էր ապացուցել, որ ինքը լուրջ գործիչ է, էլ ժուռնալիստ չի, եւ մամուլին՝ «էն ծախվածներին ու մանիպուլյատորներին» էլ պետք է իր տեղը ցույց տալ, քանի որ ինքը այլեւս ծախված ու մանիպուլյատոր չէ, այլ կարեւոր գործ է անում։

Դուք կասեք՝ բա Նիկոլը մարդկանց է նստացնում, կորոնավիրուս է տարածում, մարդկանց կյանքերի հետ է խաղում, ինչպե՞ս լուրջ չընդունենք։ Իսկ ինչպե՞ս են նման տղաները ինքնահաստատվում, մեծանում՝ հենց իրենց համար կյանքեր տնօրինելու իրավունք հռչակելով։

Հիմա նոր օրենքը պահանջում է, որ նրան լուրջ չվերաբերվենք։ Օգտագործեք ձեր զինանոցը՝ հումորը, հեգնանքը, սատիրան, սարկազմը, անգամ՝ ցինիզմը, բայց լուրջ մի վերաբերվեք։ Մի հայհոյեք, բռնության խոսք մի ասեք։ Լուրջ վերաբերմունքով եք դուք փչում փուչիկը, իսկ Նիկոլը հենց հասկանա, որ իրեն լուրջ չեն ընդունում, իրենից ակնկալիք չկա, էլ լուրջ տղա չի խաղա, անմիջապես իր վրայից կթոթափի պետականության լուծը եւ մեզ հանգիստ կթողնի։

Օգնենք Նիկոլին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ