23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միքայել Մինասյանի հետ կապված նոր քրեական գործ է հարուցվել

Hraparak.am-ը գրում է. 

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Օդեոն» բացօթյա սրճարանի սեփականատեր Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:
Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մենք տեղեկացանք, որ աշխատակազմի ղեկավարի առաջին նախկին տեղակալը, որի մասին մատնանշվում է հաղորդագրության մեջ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է։ 

Փորձեցինք կապ հաստատել նրա պաշտպան Ամրամ Մակինյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։  Մինասյանը չի ընդունում մեղադրանքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ