13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իրավունքի ու օրենքի «բռնաբարումը» հատել է բոլոր երևակայական անթույլատրելի սահմանները. Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր առաջ վարչապետն ու արդարադատության նախարարը քննարկում էին դատական համակարգի հարցը, որից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ են ուզում ասել…

Փոքրիկ հուշում. ուրեմն մի դատավոր կա, արարում էր Ավան և Նոր Նորք նստավայրում, հիմա էլ իջել է Կենտրոն։ Այդ դատավորը երեկ մարդ է կալանավորել (հայտնի հեծանվորդին), գտնելով, թե ՀՀ ԱԺ պատգամավորը պետական մարմնում ծառայող անձ է, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Իրավունքի ու օրենքի «բռնաբարումը» հատել է բոլոր երևակայական անթույլատրելի սահմանները, բայց ինքը ձեր սրտի դատավորներից է, չէ՞, դուք հաստատ վատ չեք զգա նման որոշումից, չեք զայրանա, դատարանների դռներ չեք փակի, վեթինգ-վեթինգ չեք գոչի…

Իրավունքի ու իրենքի նկատմամբ բացահայտ անարգանքն այն սահմանագծերից է, որոնք չի կարելի երբեք հատել, դա կարող է հանգեցնել արդեն անդառնալի գործընթացների, որոնց տակ ապագայում կարող ենք մնալ բոլորս, այդ թվում ու ամենայն հավանականությամբ նաև դուք, պարոնայք»։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ