23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անգամ առանց լուրջ հարվածների Փաշինյանի հենարանները կազմաքանդվել են․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է

«Մի բան ասեմ։ Գլոբալ առումով իշխանափոխությունից հետո մինչ օրս Նիկոլ Փաշինյանի դեմ չկա որեւէ պայքարող քաղաքական ուժ։ Այն ինչ մինչ օրս տեսնում եք, դա քաղաքական ուժերի պայքար չէ։ Այդպիսին պայքարը լինում է, երբ քաղաքական ուժը հստակ դնում է իշխանափոխության ու իր կողմից իշխանությունը վերցնելու հարցը ու հստակ եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Մինչ օրս դեռ որեւէ քաղաքական ուժ նման մարտահրավերով պայքար չի ծավալել։

Այն ինչ տեսնում ենք Նիկոլի ընդդիմախոսների կողմից, զուտ քննադատություններ են ու որոշակի առումով էլ՝ ինքնապաշտպանություն։ Ու անգամ նման պարագայում կարելի է արձանագարել, որ այս երկու տարվա մեջ Նիկոլը կորցրել է իրեն աջակցողների թվի մոտ 2/3-ը, այսինքն, անգամ առանց քաղաքական լուրջ հարվածների իր հենարանները այդքանի չափով կազմաքանդվել են։

Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Նիկոլին պետք է ամեն գնով քաղաքական դաշտը պահել ամայի, զուտ քննադատողների մակարդակով, քանի որ ինքը հասկանում է, որ եթե ինքն իրենով է ինքը այս կարճ ժամանակում կորցրել աջակիցների այդպիսի քանակ, ապա ինչ կկատարվի, եթե որեւէ ընդդիմադիր ուժ կամ ընդդիմադիր ուժերի դաշինքը կարողանա փողոց հանել մի քանի տասնյակ հազար մարդ ու դնի իր հրաժարականի հարցը։ Նման պարագայում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անզոր կլինեն փրկել իր իշխանությունը, ու իր միակ հույսը կմնա բանակը բերել Երեւանի փողոցներ, սակայն շատ խիստ հարցական է, թե արդյոք բանակը կկատարի իր այդ հրամանը․․․»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ