23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակնկալում եմ՝ ընդդիմությունը ԱԺ նիստում կբարձրացնի հավաքների արգելքը վերացնելու հարցը. թեկուզ ծեծվելու գնով. Ռ. Մելիքյան

Կառավարության կայքում արդեն իսկ տեղադրված է արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարացնելու որոշման նախագիծը. վերահաստատում եմ մոտեցումս՝ ներկա օրենսդրական ձեւակերպումների պայմաններում ռեժիմը երկարացնելու հակաիրավականության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հիշեցնեմ, որ օրեր առաջ տեսակետ էի հայտնել, որ իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող են ներառվել «սովորական» օրենքներում եւ ավարտել արտակարգ դրությունը։

Ոչ անհրաժեշտ, բայց քայլականների համար շատ «հաճելի» սահմանափակումներից առաջինը հավաքների հիմնարար ազատությունից բոլորիս զրկելն է՝ արդեն անհամաչափ երկար ժամանակ։ Արտակարգ դրութան ռեժիմի այդ միջոցառումը, թեեւ հակաիրավական՝ բայց կարող էր դիտվել «հանդուրժելի», եթե քաղաքական իշխանությունն առիթը չօգտագործեր ու (ա) օրակարգ չբերեր ու չընդուներ խիստ վիճելի, պատշաճ չքննարկված օրենքներ ու կոնվենցիաներ, (բ) չսկսեր խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ։

Ներկա վիճակում ակնկալում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը այսօր գումարվելիք ԱԺ հատուկ նիստում կբարձրացնի հավաքների ազատության նկատմամբ տոտալ արգելքը վերացնելու հարցը։ Թեկուզ ծեծվելու գնով։

ՀԳ. Առհասարակ կարծում եմ՝ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության վիճակում, համաճարակի տարածումը զսպող եւ դրա հետեւանքները մեղմող օրենքներից զատ, ցանկացած այլ օրենքի ընդունում ո՛չ լեգիտիմ է, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ էլ իրավաչափ։ Հուսով եմ՝ իշխող ուժի այդպիսի «դաղալություններին» ժամանակին կտրվի համարժեք իրավական գնահատական»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ