13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եթե հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների. Նիկոլ Փաշինյան

Եթե հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ֆեյսբության ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը 1 տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ։ Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել։ Եթե այս տեմպերով գնանք և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների», – հայտարարեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ սահմանափակումների նպատակն այն է, որ հանկարծ չլինի այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։

Վարչապետը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, հետագա վտանգներից խուսափելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ