23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության եւ գաղափարա-քաղաքական բոմժության. Արտակ Զաքարյան

Ինչպես եւ կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Ոչ միայն դատարկության, այլ նաեւ գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ Նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետեւողական ոչնչացմանը՝ նույնիսկ ոզնիներին է հայտնի:

Նիկոլը Փաշինյանը եւ «Իր քայլը» մեծամասնությունն ակնհայտորեն չունեն որեւէ հայտարարված գաղափարախոսություն: Ավելին, նրանք հայտարարությամբ մերժել են «իզմեր» ունենալը: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ: Որովհետեւ դա վերապահված չէ իրենց, այլ հանդիսանում է այսպես կոչված հեղափոխության «տերերի» մենաշնորհը: Նրանք են որոշում, թե ե՞րբ եւ ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իսկ այնտեղ, որտեղ պետք է ձեւավորվեն քաղաքական գաղափարներն ու օրակարգերը՝ կլինի մեծ դիմակահանդես-շոու:

Նայեք Ազգային ժողովին, ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաված այդ հարցով (բացառությամբ մի քանիսի, որոնք որեւէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության եւ զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ