23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՄԻՊ-ի հետ. Թաթոյանն՝ իշխանական պատգամավորին

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյան, մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավուքնների պաշտպանի վրա: Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, խորհրդարանում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասանատվության բոլոր մեխանիզմները: Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավուքնների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ: Եվ մեկ բան էլ. Կանանց իրավուքններին նվիրված է հսկայական բաժին», – ասաց Թաթոյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ունեցած իր ելույթում վերոնշյալ պատգամավորն ասել էր՝ 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, անթույլատրելի է:

«Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար», – ասել էր Հակոբյանը:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ