01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանն այսօր կմասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նիստը կմեկնարկի ժամը 13:30-ին։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքները մոտենում են ավարտին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։

Հանձնաժողովի աշխատանքների ավարտական փուլում հանձնաժողով են հրավիրվել բարձրաստիճան նախկին պաշտոնյաններ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանձնաժողովի նիստից հետո հայտարարել էր, որ իր որոշումը՝ մասնակցել նիստին արդարացված էր։ Սարգսյանը հորդորել է Յուրի Խաչատուրովին նույնպես ներկայանալ հանձնաժողով։

Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ով 2016 թ. զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Վերջինս նշել էր, որ իր մասով ևս բացթողումներ եղել են։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ