18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր տեղի ունեցածը համարում եմ ամենամեծ պարտությունը հեղափոխությունից հետո․ Փաշինյան

Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր առավոտյան ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ուզում եմ միանշանակ և անկերկբա ընդգծել իմ վերաբերմունքն՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով, որովհետև այն լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների», – ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում իմքայլական պատգամավորների վերաբերյալ։

«Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել այն և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը», – ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով երեկ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասաց, որ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել առ այն, որ ԼՀԿ-ն բռնություններ գործադրելու պլանի անբաժան մաս է կազմում։

«Այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը դիտելով մի պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգած (Փաշինյանը ցույց տվեց ամբիոնի հարակից տարածքը), և երբ ամբիոնից իջնում ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայլեյանն, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ, եթե նույնիսկ Սասուն Միքայլեյանը տեղից վեր էր կացել, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք չեմ կարող անվանել, մանավանդ՝ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո։ Նաև դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք սադրանքների», – ասաց Փաշինյանն՝ ավելացնելով․

«Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկի թող հուսավառ չանի»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ